Thursday, 12 April 2018

HOW TO HAVE FUN & BE FASHIONABLE

Fashion terbaik sejatinya adalah nyaman untuk memakai warna apa pun dan berjalan dengan cara apa pun yang dia inginkan tanpa ragu atau khawatir dengan penilaian orang lain. Setiap orang berhak tampil nyaman dan bangga dengan gaya pilihan mereka, karena make-up terbaik bagi setiap perempuan adalah kepercayaan diri! Ingin tahu bagaimana cara membawakannya dengan penuh suka cita? Simak tips seru dari Editor kita berikut!
Jangan Tunggu, Ekspresikan Gaya Anda sekarang
Yang ini sangat penting! Apakah itu turunberat badan, pindah kerja, lulus kuliah atau perubahan lain: Hidup Anda tidak perlu ditunda hanya karena Anda belum mencapai semua tujuan Anda! Jangan pernah menunggu sampai titik ideal untuk mengekspresikan gaya Anda dan tampil dengan pakaian serta make-up idaman Anda.
Jadi Diri Sendiri
Mengambil inspirasi dari orang lain memang baik, tetapi kami percaya bahwa sebagai perepuan, kita sudah terlalu sering diajari untuk meniru perempuan "yang lebih cantik, lebih sukses" daripada menjadi diri kita sendiri dan membuat keputusan sendiri tentang apa yang harus dipakai dan seperti apa bentuknya. Ketika Anda mencoba meniru orang lain, Anda juga jatuh ke dalam perangkap perbandingan. Apalagi jika  pembanding Anda adalah seorang pesohor dengan tim profesional yang bekerja pada penampilannya, tentunya tidak akan pernah jadi 'lawan' yang seimbang bukan?
Lupakan 'Tren'
Bereksperimen dengan tren itu menyenangkan, tetapi menjadi budak tren akan mengikis rekening bank dan membunuh selera pribadi Anda!Jika Anda tidak suka, sepopuler apapun trn di luar sana, biarkan hati Anda bicara dan memilih keluar dari siklus tren impulsif, bebaskan diri Anda untuk membeli dan mengenakan apa saja yang paling Anda suka. Mungkin memang akan sedikit berbeda dengan orang-orang 'terendy' di luar sana, tetapi rasanya akan jauh lebih nyaman dan jadi diri sendiri!
Eksperimen dengan Make-up
Biarkan diri Anda bersenang-senang dengan make-up selayaknya Anda bersenang-senang dengan koleksi pakaian, sepatu atau tas Anda. Coba gaya make-up yang berbeda setiap harinya, 'No make-up' make-up di hari Senin, make-up retro di hari Selasa, bibir merah dan mata smokey di hari Kamis, dan seterusnya! Eksplorasi gaya make-up catwalk, editorial, dan tentunya meja rias Anda untuk tampilan luar biasa. Terakhir, jangan lupa melengkapi ekspresi Anda dengan wewangian yang akan 'mengumumkan' kehadiran Anda sebelum Anda hadir dan meninggalkan jejak Anda saat Anda meninggalkan acara.

Wednesday, 4 April 2018

Какая деловая: составляем рабочий гардероб


Какая деловая: составляем рабочий гардероб

Правильно подобранные аксессуары помогут придать образу нужное настроение, вселить уверенность или выступить на совещании лучше всех. Лови целых пять вариантов.
1. МЕТАЛЛ + КРУГ
Самый модный образ сезона. Строгая сумка с графичными ручками-кольцами отлично сочетается с круглыми серьгами и подвеской и обеспечивает классический и элегантный образ. Добавь невесомый шарф с эффектом плиссированной ткани и розовато-бежевым «омбре» и вперед, на собеседование!
2. МУЛЬТИ + МЕТАЛЛ
Выбирай не украшения под одежду, а одежду под украшение. Например, это золотистое колье, серьги и браслет с белой рубашкой или кружевной блузой. Текстуры, цвет и формы — изысканно и просто. Возьми на заметку, если тебе нужно представить проект или идею.


3. СФЕРЫ + СЕРЕБРО
Тот самый вариант, когда ничего лишнего: пара серебристых браслетов, серьги, и крошка-таблетка. Легко впишется и в деловой образ, и привычный кэжуал. Носи хоть каждый день.


4. СФЕРЫ + УЛИЧНАЯ МОДА
Мы очень надеемся, что лето когда-нибудь наступит. И будет жарким. Если чудо произойдет, защищайся с помощью солнцезащитных очков. И носи кроссовки с изящной сумочкой — просто и женственно. В самый раз для пятничного кэжуала. 
 
5. ГЛЯНЕЦ + МАТОВОСТЬ
Ты свободный художник или владелица своей студии. У тебя творческая работа. Тебе, в конце концов, нравится наряжаться. Кто осудит? Не мы! Выбирай округлые детали в серьгах, ожерельях и сумках, носи серые или нейтральные оттенки с сияющими текстурами, а также розовые оттенки помады — образ господствующей богемы готов.
А какой макияж выбрать? Мы ратуем за матовый (рассказываем, почему).

Սպիտակուցների ուղեցույց



Սպիտակուցների ուղեցույց

Բոլորիս էլ անհրաժեշտ է սպիտակուց՝ սա նորություն չէ: Սակայն ինչո՞ւ է դա այդքան կարևոր օրգանիզմի համար, և սպիտակուցի ի՞նչ քանակություն է մեզ ամեն օր անհրաժեշտ: Պարզելու համար մենք զրուցեցինք Wellness կատեգորիան մշակողների խմբի փորձագետ-սննդաբան բ.գ.դ. Էլիզաբեթ Նորդսթրոմի հետ: Կարդա՛ հարցազրույցը:
1. ԻՆՉՈ՞Ւ Է ՕՐԳԱՆԻԶՄԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՊԻՏԱԿՈՒՑ
Սպիտակուցները մարդկային օրգանիզմի ցանկացած բջջի անքակտելի մասն են: Ամինաթթուների՝ «աղյուսիկների», որոնցով կառուցված է մեր մարմինը, աջակցությամբ պրոտեինն օգնում է մարմնին կատարել հարյուրավոր տարբեր գործառույթներ՝ հյուսվածքների վերականգնումից մինչև էնզիմների արտադրություն:
2. ՈՐՔԱ՞Ն ՍՊԻՏԱԿՈՒՑ Է ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՄԵՆ ՕՐ
Օգտագործման օրական խորհուրդ տրվող նորման 1 կիլոգրամ քաշի համար հաշվարկված է 0,8-1 գ: Դա մոտավորապես 56 գրամ է 70 կգ հասուն տղամարդու դեպքում և 46 գրամ՝ 60 կգ հասուն կնոջ դեպքում: Մարզիկների դեպքում չափաբաժինը մեծանում է և կարող է հասնել մինչև 2 գ՝ մեկ կգ քաշի համար:

3. ՊԱՏՄԵՔ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՊՐՈՏԵԻՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ, ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ԱՅՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ
Պրոտեինային համալիրը բարձրորակ սպիտակուցների և բջջանյութի օպտիմալ աղբյուր է, որը կօգնի հարստացնել առօրյա սննդակարգը: Բանաձևի հեղինակն է Սթիգ Ստենը՝ բ.գ.դ, ավագ պրոֆեսոր, Լունդի համալսարանի սրտավիրաբուժության ամբիոնի վարիչ և Իգելյոսայի գիտական կենտրոնի հիմնադիրը: Նա մշակել է պրոտեինային համալիրը, որպեսզի  ապահովի ծանր հիվանդությամբ տառապող իր ծնողների հաշվեկշռված սննդակարգը վիրահատությունից առաջ և հետո:
4. ԻՆՉՊԵ՞Ս ՊՐՈՏԵԻՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ԿՕԳՆԻ ԻՆՁ
Պրոֆեսոր Սթիգ Սթենի բանաձևի յուրահատկությունը այն է, որ այն միավորում է սպիտակուցի 3 տարբեր աղբյուր՝ հավկիթի, ոլոռի և պրոտեինային շիճուկի: Ամինաթթուներով հարուստ այս  բաղադրիչներն աջակցում են օրգանիզմի նոր բջիջներ և սպիտակուցներ ստեղծելու հատկությանը: Պրոտեինային համալիրը նաև ապահովում է օրգանիզմում բջջանյութերի անհրաժեշտ քանակությունը և օգնում կարգավորել մարսողությունը:


5. Ի՞ՆՉ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ Է ԱՅՆ ՆԵՐԱՌՈՒՄ
  • Ոլոռ. բուսական սպիտակուցի բնական աղբյուր՝ առանց ալերգենների, խոլեստերոլի և լակտոզայի:
  • Շիճուկային պրոտեին. ամբողջական սպիտակուց կաթից, պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ 9 ամինաթթու, օրգանիզմում յուրացվում է արագ:
  • Հավկիթ. արժեքային սպիտակուցի աղբյուր՝ հարուստ վիտամիններով և հանքանյութերով:

    Պրոտեինային համալիրը նաև պարունակում է «դանդաղ» ածխաջրեր, օգտակար ճարպեր և բջջանյութ 3 բուսական աղբյուրներից. խնձոր, մասրենի և ճակնդեղ: Խնձորն ու մասրենին հարուստ են С վիտամինով, որը կարևոր է առողջ իմունային համակարգի պահպանման համար, իսկ ճակնդեղը չի պարունակում գլյուտեն:
6. ԻՆՉՈ՞Ւ Է ԲՋՋԱՆՅՈՒԹՆ ԱՅԴՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ
Սննդի վերաբերյալ միջազգային եվրոպական հետազոտությունների և սկանդինավյան խորհրդատվությունների համաձայն՝  25-35 գ բջջանյութի ամենօրյա օգտագործումը դրական է անդրադառնում առողջության վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ  մարդկանց մեծամասնությունը չի պահում նորմայի այս չափանիշը: Պրոտեինային համալիրը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ: Ուզո՞ւմ ես բարձրացնել սննդակարգում բջջանյութի պարունակությունը: Առօրյա սննդակարգի մեջ ավելացրո՛ւ պրոտեինային համալիր:
7. Ո՞Ր ՃԱՇԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԵՋ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՊՐՈՏԵԻՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
Պրոտեինային համալիրն ունի չեզոք համ և հոտ, չի պարունակում արհեստական քաղցրացուցիչներ: Այդ պատճառով այն չի փոխի քո սիրելի ճաշատեսակների կամ ըմպելիքների համը: Ընդունի՛ր այն առանձին կամ ավելացրո՛ւ ապուրների, սոուսների, աղցանների, սմուզիի մեջ պատրաստելու ընթացքում կամ արդեն պատրաստի ուտեստին:

5 ամենից տարածված հարցերը մաշկի խնամքի մասին

Ժամանակի հետ փոխվո՞ւմ է արդյոք մաշկի տեսակը: Ո՞րն է ավելի կարևոր. մաքրո՞ւմը, թե՞ խոնավացումը: Կարելի է օգտագործել յուղոտ մաշկի համար նախատեսված միջոցներ, եթե իմ մաշկը չոր է: Մենք տվել ենք այս և այլ հարցեր Սյուզաննա Ֆաբրիին՝ Օրիֆլեյմի Մաշկի հետազոտության ինստիտուտի տնօրենին ամեն ինչ պարզելու համար:


Ինչո՞ւ է կարևոր ընտրել մաշկի խնամքի արտադրանքերը մաշկի տիպին համապատասխան:
Ըստ մաշկի տիպի՝ ընտրված արտադրանքներն օգնում են ավելի արագ լուծել այս կամ այն խնդիրը և ամենակարևորը՝ չբարդացնել դրանք: Օրինակ՝ քո մաշկը չոր է: Մաշկը շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից պաշտպանելու և պատնեշային շերտը պահպանելու համար՝ քեզ անհրաժեշտ են առավել հարուստ կառուցվածքով միջոցներ: Յուղոտ մաշկի դեպքում ավելի թեթև կառուցվածքը կապահովի անհրաժեշտ խոնավացում, կօգնի խուսափել սեբումի ավելորդ արտադրությունից, նշանակում է՝ նաև ակնեից և բորբոքումներից:
Մաշկի ի՞նչ տեսակներ կարելի է առանձնանել:
Սովորաբար մենք խոսում ենք չոր, նորմալ և յուղոտ մաշկի տիպերի մասին: Սակայն պետք է խոսել նաև մաշկի վիճակի մասին: Ե՛վ չոր, և՛ յուղոտ մաշկը կարող է լինել զգայուն կամ ջրազրկված: Կարևոր է ընտրել խնամքն ըստ այս նախանշանների:
Ժամանակի հետ փոխվո՞ւմ է մաշկի տեսակը:
Մաշկի տեսակը կարող է փոխվել ժամանակի ընթացքում: Պատճառ կարող են հանդիսանալ և՛ հորմոնալ փոփոխությունները, և՛ շրջակա միջավայրը, և՛ կենսակերպը, սթրեսն ու կլիման: Մյուս կողմից մաշկը պետք է սովորի փոփխություններին և հարմարվի նոր պայմաններին: Լավ նորություն. դու կարո՛ղ ես օգնել: Ընտրի՛ր ավելի հարուստ կառուցվածքով միջոցներ ձմռանը, իսկ ամռանն օգտագործի՛ր ՈՒՄ պաշտպանությամբ միջոցներ:

Համալիր խնամքի մեջ ո՞րն է ամենից կարևոր քայլը:
Բոլոր քայլերն էլ կարևոր են: Իզուր չէ, որ խնամքը կոչվում է համալիր: Դրա ամեն քայլը կատարելապես լրացնում է նախորդին, իսկ հատուկ մշակված բանաձևերն ուժեղացնում են միմյանց ազդեցությունը: Կարևոր է ամեն ինչ. մաքրումը, խոնավացումը, սնուցումն ու պաշտպանությունը: Համալիր խնամքում շիճուկներն օգնում են լուծել առանձին խնդիրներ: Յուղը (օրինակ՝ Ecobeauty յուղըապահովում է լրացուցիչ սնուցում:
Կարելի՞ է օգտագործել մաշկի տարբեր տեսակների համար նախատեսված արտադրանքներ:
Այո, մենք խորհուրդ ենք տալիս ադապտացնել մաշկի խնամքը՝ ըստ անհրաժեշտության: Զգում ես, որ հարուստ կառուցվածքով քսուքներն այլևս քեզ համար չե՞ն: Ընտրի՛ր թեթև նրբաքսուքներ: Հանկարծակի այտերիդ մաշկը սկսել է թեփոտվե՞լ, թեև ամեն ինչ նորմալ էր: Վերադարձի՛ր ակունքներին:
ԽՄԲԱԳՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ.
Հակակնճիռային NovAge Ecollagen համալիր խնամքը հասանելի է երկու տարբերակով. թեթև և սովորական ցերեկային քսուքներով: Սակայն դու միշտ կարող ես ընտրել այլ միջոց՝ որպես լրացում:

Ինչպես են ստեղծվում պրեմիալ բույրերը


Ինչպես են ստեղծվում պրեմիալ բույրերը

Այս հարցով դիմեցինք մեր վարպետ-պարֆյումեր Նատալի Լորսոնին՝ Sublime Nature նոր, պրեմիալ բույրերի հավաքածուի հեղինակին: Կարդա ավելին մեր հարցազրույցում:

1. ՊՐՈՄԻԱԼ ԲՈՒՅՐ՝ Ի՞ՆՉ Է ԴԱ
«Հազվագյուտ բաղադրիչներ` առանձնահատուկ հատկություններով, ինձ համար դա պրոմիալ բույրի գլխավոր բաղկացուցիչն է»:
2.  Ի՞ՆՉ Է ՁԵԶ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ «ՊՐԵՄԻԱԼ» ՏԵՐՄԻՆԸ
«Եզակիություն: Ես ուզում էի ստեղծել հավաքածու նրանց համար, ովքեր սիրում են անկրկնելի բույրեր: Իմ կողմնորոշիչները եղել են գեղեցկությունը, ներդաշնակությունը և որակը»:
 3. ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԲԱՑԱՌԻԿ TUBEROSA ԵՎ TONKA BEAN ԲՈՒՅՐԵՐԸ
«Այս հավաքածուն կնկարագրեի՝ որպես նրբագեղության և եզակիության դուետ: Բույրերը շատ բազմակողմանի են, ինչպես և այն ակնթարթները, երբ լսում ենք դրանց հագեցած նոտաները բնության մեջ: Ինձ համար շատ կարևոր էր, որ պարֆյումներն արտացոլեին մեր ընտրած բաղադրիչների խորությունն ու կախարդանքը: Ե՛վ բրաբիոնը, և՛ տոնկայի հատիկները պարգևում են անհավանական զգացողություններ»:
 4. ՊՐԵՄԻԱԼ ԲՈՒՅՐԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ. ԻՆՉԻ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ԴԱ ՆՄԱՆԱՑՆԵԼ
Բաղադրիչներն ընտրելիս ես ուշադրություն են դարձնում որակին: Այնուհետև սկսում եմ համադրել այլ բաղադրիչների հետ՝ իրենց փոխազդեցությունը տեսնելու համար: Դրանք կարող են ուժեղացնել, զսպել կամ լրացնել միմյանց՝ դառնալով կատարյալ համադրություն: Օրինակ՝ Sublime Nature Tuberose պարֆյումերային ջրի նոտաների նմանատիպ համադրություն գտնելու համար պահանջվեց մեկ տարի:
5. ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ԸՆՏՐՈՒՄ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԸՆՏՐԵՑԻՔ ԲՐԱԲԻՈՆՆ ՈՒ ՏԱՆԿԱՅԻ ՀԱՏԻԿՆԵՐԸ
Բրաբիոնը պարֆյումի լեգենդար բաղադրիչներից մեկն է: Այս ծաղիկը նաև անվանում են «Գիշերվա թագուհի», քանի որ բրաբիոնը ծաղկում է միայն գիշերային ժամերին: Հավանաբար սպիտակ ծաղիկներից ամենագայթակղիչն ու գրավիչը հենց այս ծաղիկն է: Տարիներ առաջ ես ուղևորվել էի Հնդկաստան: Մինչ օրս հիշում եմ իմ զգացողությունները ծաղկիկների դաշտերով զբոսնելիս:
Գոյություն ունի դիպտերիքս անունով ծառ: Այն աճում է Բրազիլական անտառներում: Դրա պտուղները՝ տոնկայի հատիկները, առանձնանում են իրենց անուշ բույրով և համադրում վանիլի, նուշի, դարչնի և կարամելի նոտաները: Բերքը հավաքելու դժվարությունն ու նրբագեղ նոտաները տոնկայի հատիկները դարձնում են ամենահազվագյուտ և գնահատվող բաղադրիչներից մեկը պարֆյումի աշխարհում:
6. ԴՈՒՔ ՊԱՐՖՅՈՒՄԵՐ ԵՔ, ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԵՎ ԱՅԼ ԿՈՄՊՈԶԻՑԻԱՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿ: ԻՆՉՊԵ՞Ս ԿՆԿԱՐԱԳՐԵԻՔ ԱՅՍ ԵՐԿՈՒ ԲՈՒՅՐԵՐԸ:
Sublime Nature Tuberosa՝ ծաղկային և թարմ, ինչպես լուսաբացին հավաքած սպիտակ ծաղիկների փունջը:  Չնայած նոտաների թվացյալ թեթևությանը՝ այն հնչում է բավականին ուժեղ: Sublime Nature Tonka Bean բույրը շատ զգայուն է և բազմակողմանի: Այն կրելը հաճույք է, ինչպես երկրորդ մաշկը:
Նատալի Լորսոնի հետ հարցազրույցը կարող ես դիտել այստեղ:
Տեքստ Ֆոտո Oriflame