Wednesday, 4 April 2018


5 ամենից տարածված հարցերը մաշկի խնամքի մասին

Ժամանակի հետ փոխվո՞ւմ է արդյոք մաշկի տեսակը: Ո՞րն է ավելի կարևոր. մաքրո՞ւմը, թե՞ խոնավացումը: Կարելի է օգտագործել յուղոտ մաշկի համար նախատեսված միջոցներ, եթե իմ մաշկը չոր է: Մենք տվել ենք այս և այլ հարցեր Սյուզաննա Ֆաբրիին՝ Օրիֆլեյմի Մաշկի հետազոտության ինստիտուտի տնօրենին ամեն ինչ պարզելու համար:


Ինչո՞ւ է կարևոր ընտրել մաշկի խնամքի արտադրանքերը մաշկի տիպին համապատասխան:
Ըստ մաշկի տիպի՝ ընտրված արտադրանքներն օգնում են ավելի արագ լուծել այս կամ այն խնդիրը և ամենակարևորը՝ չբարդացնել դրանք: Օրինակ՝ քո մաշկը չոր է: Մաշկը շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից պաշտպանելու և պատնեշային շերտը պահպանելու համար՝ քեզ անհրաժեշտ են առավել հարուստ կառուցվածքով միջոցներ: Յուղոտ մաշկի դեպքում ավելի թեթև կառուցվածքը կապահովի անհրաժեշտ խոնավացում, կօգնի խուսափել սեբումի ավելորդ արտադրությունից, նշանակում է՝ նաև ակնեից և բորբոքումներից:
Մաշկի ի՞նչ տեսակներ կարելի է առանձնանել:
Սովորաբար մենք խոսում ենք չոր, նորմալ և յուղոտ մաշկի տիպերի մասին: Սակայն պետք է խոսել նաև մաշկի վիճակի մասին: Ե՛վ չոր, և՛ յուղոտ մաշկը կարող է լինել զգայուն կամ ջրազրկված: Կարևոր է ընտրել խնամքն ըստ այս նախանշանների:
Ժամանակի հետ փոխվո՞ւմ է մաշկի տեսակը:
Մաշկի տեսակը կարող է փոխվել ժամանակի ընթացքում: Պատճառ կարող են հանդիսանալ և՛ հորմոնալ փոփոխությունները, և՛ շրջակա միջավայրը, և՛ կենսակերպը, սթրեսն ու կլիման: Մյուս կողմից մաշկը պետք է սովորի փոփխություններին և հարմարվի նոր պայմաններին: Լավ նորություն. դու կարո՛ղ ես օգնել: Ընտրի՛ր ավելի հարուստ կառուցվածքով միջոցներ ձմռանը, իսկ ամռանն օգտագործի՛ր ՈՒՄ պաշտպանությամբ միջոցներ:

Համալիր խնամքի մեջ ո՞րն է ամենից կարևոր քայլը:
Բոլոր քայլերն էլ կարևոր են: Իզուր չէ, որ խնամքը կոչվում է համալիր: Դրա ամեն քայլը կատարելապես լրացնում է նախորդին, իսկ հատուկ մշակված բանաձևերն ուժեղացնում են միմյանց ազդեցությունը: Կարևոր է ամեն ինչ. մաքրումը, խոնավացումը, սնուցումն ու պաշտպանությունը: Համալիր խնամքում շիճուկներն օգնում են լուծել առանձին խնդիրներ: Յուղը (օրինակ՝ Ecobeauty յուղըապահովում է լրացուցիչ սնուցում:
Կարելի՞ է օգտագործել մաշկի տարբեր տեսակների համար նախատեսված արտադրանքներ:
Այո, մենք խորհուրդ ենք տալիս ադապտացնել մաշկի խնամքը՝ ըստ անհրաժեշտության: Զգում ես, որ հարուստ կառուցվածքով քսուքներն այլևս քեզ համար չե՞ն: Ընտրի՛ր թեթև նրբաքսուքներ: Հանկարծակի այտերիդ մաշկը սկսել է թեփոտվե՞լ, թեև ամեն ինչ նորմալ էր: Վերադարձի՛ր ակունքներին:
ԽՄԲԱԳՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ.
Հակակնճիռային NovAge Ecollagen համալիր խնամքը հասանելի է երկու տարբերակով. թեթև և սովորական ցերեկային քսուքներով: Սակայն դու միշտ կարող ես ընտրել այլ միջոց՝ որպես լրացում:

No comments:

Post a Comment